Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Երեք սննդամթերք, որոնք չեն գիրացնում

Երեք սննդամթերք, որոնք չեն գիրացնում

Գոյություն ունի կարծիք, ըստ որի, ածխաջրերի բարձր պարունակություն ունեցող սնունդը, օրինակ, գազարը, խնձորը և արքայախնձորը բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ դրանով իսկ խթանելով ինսուլինի.. արտադրությունը, իսկ ինսուլինի «ավելցուկը» նպաստում է օրգանիզմում ավելորդ ճարպի կուտակմանը։


Իրականում բժիշկները ևս այն կարծիքին են, որ որոշ սննդամթերք իրոք խթանում է ինսուլինի արտադրությունը, սակայն վերջինիս ավելցուկը ոչ մի կերպ չի կարող ճարպերի կուտակման պատճառ դառնա։

գազար
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է ուտել այնքան շատ քանակությամբ գազար, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանա մինչև ծայրահեղ աստիճանի։ Ավելին, այդ նարնջագույն բանջարեղենը դասվում է ամենացածր էներգետիկ արժեք ունեցող մթերքի շարքին (1/2 բաժակ քերիչով անցկացրած գազարը պարունակում է ընդամենը 25 կալ) և այն չի կարող վտանգ ներկայացնել իրենց մարմնի համաչափությանը ուշի ուշով հետևող մարդկանց համար։ Ընդհակառակը, գազարն ամենաօգտակար բանջարեղենից մեկն է, որը հագեցած է վիտամիններով և կարոտինով։ Այն նաև հրաշալի հակաօքսիդանտ է։

խնձոր
Խնձորը ևս շատ օգտակար է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ (1/2 բաժակ քերիչով անցկացրած խնձորի մեջ կա 1,8 գրամ բջջանյութ)։ Լինելով քաղցր ահամ միրգ՝ խնձորը դասվում է շաքարի չնչին քանակություն ունեցող մթերքի շարքին։ Բացի այդ, խնձորի բաղադրության մեջ կա մի նյութ` պեկտին, որը նպաստում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը։ Միջին չափի մեկ խնձորում կա ընդամենը 80 կալ։

Արքայախնձոր
Արքայախնձորը ևս էներգիայի հրաշալի աղբյուր է։ Այն հարուստ է կալիումով և մագնեզիումով, որոնք օգնում են մկանների կրճատմանը ֆիզիկական աշխատանք կատարելիս ու նվազեցնում մկանային ցնցումների հավանականությունը։


Այսպիսով, գազարը, խնձորը և արքայախնձորը լիովին կարող են փոխարինել հրուշակեղենին, որով մենք երբեմն փորձում ենք հագեցնել շաքարի պակասը և, որ ամենակարևորն է, կունենանք գեղեցիկ և սլացիկ մարմին։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4. 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ